Լիսաբոնում մեկնարկել է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. ՈՒՂԻՂ
                        Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկել է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: 
Այս տարի Հայաստանը մրցույթում ներկայացնում է Սևակ Խանաղյանը, ով ելույթ կունենա 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը:
Համերգի ավարտից հետո կսկսվի քվեարկությունը, որից հետո պարզ կդառնա, թե որ մասնակիցներն են անցել եզրափակիչ փուլ, որը տեղի է ունենալու մայիսի 12-ին:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


