Որևէ կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել. Գագիկ Սուրենյան
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ որևէ կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել:
Այս մասին Սուրենյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է, ցրտահարություն չեղավ, ջրային ռեսուրսներով ապահոված ենք, ու չնայած մայիսը համարվում է ամենակարկտավտանգ ամիսը, բայց դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել»,- գրել է Սուրենյանը։