211652_close_icon
views-count2057 դիտում article-date 22:11 11-05-2019

Բակո Սահակյանն ընդունել է Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է Ավստրալիայի միավորված եկեղեցու և Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության մի խումբ ներկայացուցիչների: Քննարկվել են մարդասիրական ոլորտում Ավստրալիայի եւ Արցախի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահը նշել է, որ Արցախը շահագրգռված է Ավստրալիայի հետ կապերի խորացման և ընդլայնման մեջ՝ կարևորելով այստեղ Ավստրալիայի միավորված եկեղեցու և Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության աջակցությունն ու գործուն մասնակցությունը:

Նմանատիպ նյութեր