ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԸՕ փոփոխությունների նախագիծը
ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:
Նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ և չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն ընտրություններին մասնակցող կուսակցություններին, սակայն գործող օրենսդրությունը միաժամանակ բավարար մեխանիզմներ չի սահմանում առ այն, թե ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, որ, օրինակ, ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը:
Արուսյալ Ջուլհակյանը նաև տեղեկացրել էր, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են փոփոխություններ:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր արտահերթ նիստը և լքել դահլիճը: