211652_close_icon
views-count1857 դիտում article-date 17:16 06-05-2019

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիմայի հետ

Մայիսի 2-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիմայի (Tomáš Zima) հետ։ Զրուցակիցները կիսվեցին երկու երկրներում բարձրագույն կրթություն տրամադրող հաստատությունների մասին տեղեկատվությամբ, անդրադարձան ԵՊՀ-ի հետ Կարլի համալսարանի ունեցած համագործակցության պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը և քննարկեցին Հայաստանի այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ Կարլի համալսարանի համագործակցության հնարավորությունները։ Հանդիպման օրակարգի կարևորագույն մաս կազմեց Կարլի համալսարանի Արվեստի ֆակուլտետի Արևելաեվրոպագիտության բաժնի ներքո ՀՀ կողմից ֆինանսավորվող հայագիտության դասընթացի ու ծրագրի հետագա զարգացման հետ կապված հարցերը։

Նմանատիպ նյութեր