211652_close_icon
views-count2194 դիտում article-date 18:23 30-04-2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մախաչկալա

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մախաչկալա, որտեղ մայիսի 1-3-ը կմասնակցի աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի ամենամյա հուշամրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր են մեկնել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ): Թիմի հետ Մախաչկալա են մեկնել նաև հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաև մրցավար Աշոտ Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր