211652_close_icon
views-count2191 դիտում article-date 23:13 28-04-2019

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները լայն արձագանք են ստացել ուկրաինական ԶԼՄ-ներում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն բարգավաճելու հնարավորության համար։ Հայեր» սոցիալական տեսահոլովակն այս տարի ցուցադրվել է ավելի քան 30 ուկրաինական հեռուստաալիքներով։ Իսկ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ապրիլի 23-24-ը կայացած միջոցառումները լուսաբանել են ավելի քան 50 էլեկտրոնային ԶԼՄ-ներ, տեղեկացնում է UA-Report.info-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության տվյալները։ Միության հատուկ կոմիտեի տվյալներով՝ ՈՒՀՄ-ի կենտրոնական գրասենյակի և տարածաշրջանային համայնքների համակարգմամբ կայացել են շուրջ 30 թեմատիկ միջոցառումներ Ուկրաինայի գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Նշվում է նաև, որ միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել Ուկրաինայում Հայաստանի դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները։ «Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր տարածաշրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր