211652_close_icon
views-count1486 դիտում article-date 23:10 25-03-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արյունակից եղբայրներ» ֆիլմը լայն արձագանք է ստացել Նիդերլանդներում

Մարտի 22-ին կայացավ Հոլանդական «Ֆարա» «VARA» հանրային հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարահանված, 6 մասից բաղկացած, «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») վերնագրված փաստավավերագրական ֆիլմի 4,5 ժամ տևած մարաթոնային ցուցադրությունը մարտի 20-28-ը Հաագայում անցկացվող «Կարևորություն ունեցող ֆիլմեր» («Movies that Matter») փառատոնի շրջանակներում (Ցուցադրության հղումը կարելի է գտնել հետևյալ հասցով՝ http://www.moviesthatmatter.nl/films__advies/zoeken_in_films/film_info?id=1724&pid=4848 ): Ֆիլմը ներկայացնում է Նիդերլանդներում ծնված, ծագումով հայ և թուրք երիտասարդների կողմից սեփական անցյալի փնտրտուքի, դրա դաժան առերեսման իրական պատմությունը: Նրանք, երկարատև փնտրտուքներից, ինքնաորոնումից ու վկայություններից հետո, հաստատում են կատարված ոճիրը և իրենց հարգանքի տուրքը մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին: Ֆիլմի ռեժիսոր Քեյս Սխապը ներկայացրեց գաղափարի հղացման և նկարահանումների պատմությունը: Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում` ֆիլմի հիմնական դերակատարների` Սինան Քանի և Արա Հելիչիի, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Քեյս Սխապի և հոգեբան ու պատմաբան Թոմ Ցվանի մասնակցությամբ: Քննարկման վերջում ներկայացվեց Սինան Քանի և Արա Հելիչի կողմից հեղինակած նույնանուն գիրքը: Ավելի վաղ՝ մարտի 11-ին, Ամստերդամում տեղի է ունեցել «Արյունակից եղբայրներ» ֆիլմի փակ ցուցադրություն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որին հետևել է քննարկում (հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://bloedbroeders.vara.nl/Newsdetail.15658.0.html?&tx_ttnews[tt_news]=136979&cHash=3b3fd09bd92fd0238d46f5908e25a89d ) ֆիլմի ու ֆիլմում բարձրացված հարցերի վերաբերյալ: Վերջինիս մասնակցել են հոգեբան ու պատմաբան Թոմ Ցվանը, սոցիոլոգ և ցեղասպանագետ Ուգուր Ունգյուրը, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Քրիտոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդեվինդը, «Ֆինանսիեր դախբլադ» թերթի փորձագետ Հայկո Եսայանը, «Թուրք աշխատավորների միության» նախագահ Մուստաֆա Արանչին: Մարտի 22-ի երեկոյան Նիդերլանդների հանրային հեռուստաընկերության 2-րդ ալիքով սկսվեց «Արյունակից եղբայրներ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Նմանատիպ նյութեր