4001 դիտում
19:58 24-04-2019
Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։
Իր նամակում Էրդողանը հայ համանքին ցավակցություն է հայտնել մարտի 8-ին վախճանված Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան առթիվ։
«Այս տարի ևս հարգում ենք առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը և անկեղծորեն ցավակցում նրանց թոռներին», - ասված է Թուրքիայի նախագահի նամակում։
Էրդողանի խոսքով՝ ինչպես բոլոր կայսրությունների կործանման շրջանում է լինում, այնպես էլ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին երկրի սահմաններում և հարևան տարածաշրջաններում լուրջ ճգնաժամներ են եղել։
Էրդողանը տեղի ունեցածի մեղքը բարդել է համաճարակների, համատարած գաղթերի, պետական իշխանության թուլացման հետևանքով ակտիվացած զինված հրոսակախմբերի վրա։ Միևնույն ժամանակ Էրդողանը առաջ է քաշել լիովին հիմնազուրկ և իրականությանը չհամապատասխանող իր թեզը, ըստ որի՝ «ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հայերը Թուրքիայի հավասար և ազատ քաղաքացիներն են»։
Նմանատիպ նյութեր
7986 դիտում
17:36 28-06-2017
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը պաշտոնանկ է արել Արամ Աթեշյանին
3482 դիտում
10:20 17-06-2016
Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը էջմիածնում 100 հազար դոլարով տուն է գնել. «Իրավունք»
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը