211652_close_icon
views-count57393 դիտում article-date 13:57 24-04-2019

Արտակարգ դեպք Երևանում. Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում մի խումբ աշակերտների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում։ Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայողների հետ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել մի խումբ անձանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են նշված դպրոցի աշակերտներ՝ 15-ամյա Ե. Գ.-ն, 15-ամյա Գ. Մ.-ն, 15-ամյա Է. Մ.-ն, 15-ամյա Հ. Ա.-ն, 14-ամյա Տ. Դ.-ն, 15-ամյա Ա. Կ.-ն, 15-ամյա Վ. Յ.-ն, 15-ամյա Վ. Ս.-ն, 14-ամյա Մ.-ն Ս.-ն և 14-ամյա Գ. Ա.-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ Է. Մ.-ն, Հ. Ա.-ն., Տ. Դ.-ն, Ա. Կ.-ն, Վ. Յ.-ն, Վ. Ս-ն, Մ. Ս.-ն և Գ. Ս.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ե. Գ.-ի և Գ. Մ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր