30775 դիտում
16:37 22-04-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. Մասիսում հարձակվել են «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովվի վրա
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սամվել Սաֆարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ Էդվին Ղուկասյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին և դեմքին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվն է։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Է. Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
22:56 29-01-2015
Ներքին Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովվի երազանքն իրականացավ