211652_close_icon
views-count81500 դիտում article-date 21:28 19-04-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. երիտասարդ տղան, ի նշան բողոքի, բարձրացել էր բարձրավոլտ էլեկտրալարերի սյան վրա և սպառնում էր լարերը կտրել. նրա հետ բանակցությունները վարում էր փոխոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ ապրիլի 18-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեծվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Լուկաշին թաղամասում, երկար տարիներ բնակվող բնակիչները հերթական անգամ հավաքվել ու Երևանի քաղաքապետարանից, Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուներից պահանջում էին լուծել իրենց՝ երկար տարիներ չլուծվող խնդիրը: Ի նշան բողոքի, բնակվողներից երիտասարդ տղան, ում անունը Հայկ է, որոշել և բարձրացել էր, որպեսզի կտրի բարձրավոլտ էլեկտրալարերը: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության պատասխանատուները, ովքեր իրենց անտարբերությամբ ավելի էին գրգռում բնակիչներին, ինչի համար էլ Հայկը դիմել էր այդ քայլին: Ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Ի սկզբանե, երբ պետությունն այդ հողերը որպես փոխհատուցում է տվել նախկին կոլտնտեսության աշխատակիցներին, հայտնել են, որ էլեկտրալարերը ենթական են տեղափոխության: Սակայն հիմա 350-ից ավելի բնակիչ սեփական հողը չի կարողանում օգտագործել: Ընտանիքներ կան, որ ցանկանում են տուն կառուցել, դա էլ հնարավոր չէ, քանի որ լարերը վտանգավոր են: Մենք՝ քաղաքացիներս, ուզում ենք, որպեսզի բարձրավոլտ Էլեկտրալարերը տեղափոխվեն: Դիմումների հսկա կապոց ենք ցույց տալիս: Էլ ցանցից անգամ հորդորել են սեփական միջոցներով սյուներ գնել եվ տեղափոխության հարցը լուծել: Բոլոր հնարավոր եվ անհնար տեղերը դիմել ենք: Սակայն էլ ցանցի ներկայացուցիչը հայտնեց, որ ոչ թե քաղաքապետարան, այլ էլ ցանց պետք է դիմեիք: Սայլը տեղից չի շարժվում:». Իրավիճակն այնքան էր լարվել, որ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ով թե՛ Հայկի, թե՛ բողոքի ակցիայի մասնակիցների հետ կարողացավ ճիշտ ու մարդկային հասանելի զրույց անցկացնել, ինչից հետո Հայկը, ընդառաջելով ու հավատալով ոստիկանությանը, իջավ բարձրավոլտ էլեյկտրասյունից, որից հետո մեկնեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, տեղում իրավիճակը քննարկելու համար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Էս հարցը կարծես Տիտանիկի հայտնաբերման հարցը լինի: Քանի տարի է՝ ամեն անգամ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Աջափնյակի թաղապետարանը, թե՛ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը մեզ խաբում են: Մարդիկ ինչքան դաժան պետք է լինեն, որ մեր օրինական պահանջները չկատարեն: Այս պահին վստահելով ոստիկանությանը, մեր բողոքի ակցիան դադարեցնում ենք, բայց եթե այս անգամ էլ խնդիրը չլուծեցին, մեքն այլ ելք չունենք՝ դիմելու ենք ամենածայրահեղ միջոցների: Ի՞նչ են ուզում էդ կաբինետային կյանքին սովորղ որոշ վայ չինովնիկներ, ինչ է՝ ուզում են ամեն անգամ մեր օրը լուսացնենք ստրեսո՞վ: Հավատացե՛ք, էլ չենք համակերպվի»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/18/1117729/?fbclid=IwAR0rG1N-GYeqvpiKIVGr6giFEL9KH8loJRpjV92xMIJAeNvNoCiZrH3NZSk]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, փետրվարի 17-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին դիմել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Լուկաշին» թաղամասի բնակիչները, ովքեր խնդրում էին, որպեսզի իրենց խնդրի մասին անմիջապես տեղեկանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հտ զրույցում թաղամասի բնակիչներն ասում էին. «12 տարուց ավելի է՝ 100-ից ավելի ընտանիքներ բնակվում են այս անապատային վայրում։ Տարիներ առաջ օրինական սեփականաշնորհել ենք տարածքները, կանոնավոր կատարել ենք հողի հարկի վճարումներ։ Մեզ նախկին իշխանությունները խոստացան, որ մեզ միայնակ չեն թողնի այս անապատում, ու մենք էլ, հավատալով ու ոգևորվելով, սկսեցինք բնակություն հաստատել այս վայրում։ Նշված վայրով է անցնում բարձրավոլտ հոսանքը և երբ թղթերը մեզ էին հանձնում, չինովնիկները մեզ ասում էին, որ իրենք իրենց միջոցներով այդ վարձրավոլտ էլեկտրալարերը կհեռացնեն ավելի անվտանգ վայր, որպեսզի բնակիչներն արտակարգ իրավիճակում չհայտվեն, իսկ վտանգն ամեն օր կախված է բնակիչնրի գլխին։ Եթե այդ բարձրավոլտ էլեկտրալարերի տեղափոխման խնդիրը չլուծվի։ Էլ չենք ասում, որ թաղամասն ունի ջրի, կոյուղատարերի, ճանապարհների լուրջ խնդիրներ, սակայն այս պահին մեր միակ խնդիրն է, որպեսզի վարչապետ Ն. Փաշինյաը տեղեկանա այս խնդրի մասին ու վստահ ենք՝ եթե պատկան մարմինները ճիշտ զեկուցեն վարչապետին, ապա նա մեզ միայնակ չի թողնի, կսատարի մեզ, իսկ մենք հավատացել ու հավատում ենք վարչապետին ու վստահ ենք, որ նա տարբերվում է նախորդ իշխանություններից։ Նա և իր թիմը աշխատանքներ են կատարում, որպեսզի ներգաղթ լինի, իսկ եթե մեր խնդիրը չլուծվի, ապա կարող ենք պնդել, որ մենք խաբվել ենք։ Իսկ մենք չենք ուզում խաբված մնանք ու չենք ուզում արտագաղթենք»։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր