23012 դիտում
14:39 19-04-2019
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ <<ԱՇՈՏ ԵՐԿԱԹ ԽԱՉ>> ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 18-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Աշոտ Երկաթ խաչ» կրծքանշանի հանձնման արարողություն և Ոտնլվայի կարգ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողների մասնակցությամբ: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ հնչեց Տերունական աղոթքը, որից հետո «Աշոտ Երկաթ խաչ» կրծքանշանը բաժանվեց ռազմական ոստիկանության «ավագ ենթասպա» կոչումով, ինչպես նաև սպայական և ավագ սպայական կազմի զինծառայողներին:
Բանակի հոգևոր առաջնորդը աղոթք բարձրացրեց ինչպես ներկաների, այնպես էլ պանթեոնում հանգչող մեր քաջորդիների համար: «Ես ուզում եմ մեր հոգու մեջ աղոթք բարձրացնենք նաև այն հոգիների համար, ովքեր հավերժական ճամփորդ են»,- ասաց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը: Նա ներկաներին մաղթեց անփորձանք և խաղաղ ծառայություն. «Խաչը միշտ զորավիգ ու պահապան լինի հայ սպաներին և հայ զինվորներին»,- ընդգծեց Սրբազան Հայրը:
Այնուհետև ներկաները ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ շրջեցին պանթեոնի տարածքում, գլուխ խոնարհեցին հերոսների հիշատակին:
Օրն ամփոփվեց Ոտնլվայի կարգով: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ապրիլի 18-ին նշում էր Ավագ հինգշաբթին, որտեղ օրվա երկրորդ կեսին կատարվում է Ոտնլվայի կարգ: Այն խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոսն իր աշակերտների հանդեպ:
Արարողության ընթացքում Սրբազան հայրը լվաց ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի՝ խորհրդանշական թվով 12 զինծառայողների ոտքերը՝ ի հիշատակ Վերնատանը Քրիստոսի՝ աշակերտների ոտքերը լվանալու օրինակի: Տղաներն օրհնություն ստացան Ոտնլվայի կարգով և առաջիկայում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Սիրիայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1594 դիտում
08:07 03-12-2014
Մեդալի, շքանշանի և կրծքանշանի տուփերի ձեռքբերում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից. Ժողովուրդ
Այս բաժնից
1018 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը