Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի բուժելիության բարձրացմանը նպաստող Սուրբ Հուդայի Գլոբալ Միության առաջին գործընկերը
Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է Սուրբ Հուդայի գլոբալ միությանը՝ բարելավելու մանկական քաղցկեղի բուժելիությունը երկրում: «[url=https://armenpress.am/arm/news/971194.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Commercial Appeal» թերթը՝ համաձայնագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Հայաստանը միացել է Սուրբ Հուդայի Գլոբալ Միությանը՝ բարելավելու մանկական քաղցկեղով բուժելիությանը: Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես դարձել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի համագործակցության մի մասը՝ հույս ունենալով բարձրացնել մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժելիության ցուցանիշը:
ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ստորագրել է համաձայնագիրը, որով Հայաստանը միանում է Սուրբ Հուդայի գլոբալ ցանցին ԱՄՆ-ում ապրիլի 12-ին:
Աննա Հակոբյանը նշել է՝ ինքը շատ հպարտ է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է միությանը, քանի որ երկիրը կարիք ունի զարգացնել քաղցկեղի դեմ պայքարը և վերապատրաստել բժիշկներին ու բուժքույրերին:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/971194.html]կայքում[/url]։