211652_close_icon
views-count953 դիտում article-date 16:28 11-04-2019

Սուդանի նախագահը հրաժարական է տվել. Reuters

Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական է տվել, ներկայում խորհրդատվություններ են ընթանում անցումային խորհրդի ձևավորման շուրջ: Այդ մասին ապրիլի 11-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրների: Գործակալության տվյալներով, Հյուսիսային Դարֆուրի նահանգի արտադրության և տնտեսական ռեսուրսների նախարար Մաջուբ Հուսեյնը Al-Hadath հեռուստաալիքին հայտարարել է «Ռազմական խորհրդի ձևավորման շուրջ ընթացող կոնսուլտացիաների» մասին, որն իշխանությունը կստանձնի նախագահ ալ Բաշիրի հրաժարականից հետո»: Ավելի վաղ Baj News լրատվական պորտալը հայտնել էր, որ Սուդանի ռազմական խորհուրդը՝ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆի ղեկավարությամբ, պատրաստվում է իշխանությունը վերցնել 1 տարի ժամկետով: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մի խումբ զինվորականներ հեղաշրջում են կազմակերպել՝ նախագահ Օմար ալ Բաշիրին հեռացնելով իշխանությունից: Օմար ալ Բաշիրի գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առայժմ չկան: Ըստ որոշ տվյալների, նա տնային կալանքի տակ է գտնվում զինվորականների կողմից, որոնք երկրում հեղաշրջում են կատարել: Տեղեկատվություն է հայտնվել նաև այն մասին, որ նա լքել է երկիրը:

Նմանատիպ նյութեր