1106 դիտում
17:48 10-04-2019
Բրյուսելում քննարկվում են Արևելյան գործընկերության երկրների առաջնային ենթակառուցվածքային ծրագրերը. ներկա է նաև ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության Տրանսպորտային հարցերով պանելի հերթական` 16-րդ նիստին։
Ներկայացուցչական այս միջոցառմանը ներկա են Եվրոպական հանձնաժողովի, Արևելյան գործընկերության երկրների, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, ոլորտային քաղաքականություն մշակող մասնագետներ, ներդրողներ։
Քննարկվող հարցերը ներառում են Արևելյան գործընկերության երկրների առաջնային ենթակառուցվածքային ծրագրերը, ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը (TEN-T), դրա զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները, ներդրումային գործողությունների ծրագիրը, ինչպես նաև հունիսի 6-ին Լյուքսեմբուրգում կայանալիք Արևելյան գործընկերության Տրանսպորտային հարցերով նախարարական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպման շրջանակներում Արևելյան գործընկերության երկրները կներկայացնեն տրանսպորտային քաղաքականության բնագավառում իրենց երկրներում կատարված բարեփոխումները, կքննարկվեն նաև ճանապարհային անվտանգության հետ կապված մի շարք հարցեր։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
5072 դիտում
20:44 22-09-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպմանը
Այս բաժնից
496 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1108 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը