Ադրբեջանական դրոշը փռել են սումգայիթցիների ոտքերի տակ
Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովի կարգադրությունը մեծ աղմուկ է հանել քաղաքում: Բանն այն է, որ վերջինիս հրամանով քաղաքի գլխավոր պողոտաները ներկվել են Ադրբեջանի ազգային դրոշի գույներով:
«Անհասկանալի է, թե ինչն է ստիպել Ազիզովին ադրբեջանական դրոշը նետել սումգայիթցիների ոտքերի տակ»,-գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:
Քաղաքի բնակիչներն արդեն շտապում են բողոքի ակցիաներ կազմակերպել գործադիր իշխանության շենքի առաջ: Սոցկայքերում կոչ են հնչեցվում մարտի 22-ին փողոցներ դուրս գալու: