1929 դիտում
11:52 09-04-2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 8-ին աշխատանքային այցով եղել է Արարատյան հարթավայրի մի շարք բնակավայրերում ՝ծանոթանալու ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին:
Այս մասին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարար Սուրեն Պապիկյանը նախ այցելել է Վեդու ջրամբար, ՀՀ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանի և ոլորտի այլ պատասխանատուների հետ շրջել շին հրապարակում, քննարկել ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարին զեկուցվել է, որ ավարտական փուլում են ջրամբարի երկու պատվարի շինարարական աշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումը նախատեսվում է ավարտել 2021թ։ Ոռոգման շրջանից դուրս ջուրը ջրամբար կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով: Նախարարին տեղեկացվել է նաև, որ մոտ օրերս կփորձարկվի շուրջ 11 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգը, որի միջոցով նախատեսվում է ջրամբարի կառուցումից հետո այնտեղ ամբարել գետերի ջուրը:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է շրջայցը, այցելել ոլորտի խնդրահարույց հատվածներ: Նախարարը հորդորել է հետևողական լինել ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և դրենաժային համակարգում առկա թերությունները, ու հատկապես ապօրինի սպառման դեպքերը հայտնաբերելու հարցում:
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
16:48 03-11-2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ծանոթացել Է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին
2298 դիտում
15:13 07-01-2022
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին
10456 դիտում
11:14 31-07-2017
Վարչապետը ծանոթացել է Վեդու ջրամբարի շինաշխատանքներին և խորհրդակցություն անցկացրել Արարատում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը