1088 դիտում
13:15 08-04-2019
Կառավարությունն առաջարկում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր
ՀՀ կառավարությունն առաջարկում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Նախագծով առաջարկվում է ավելացնել համապատասխան հոդված՝ ՀՀ քաղաքացու օր նշելու նպատակով: Ըստ դրա այդ օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասաց Զեյնալյանը:
Նա նաև ներկայացրեց Քաղաքացու օրը որպես տոն նշելու նախաձեռնության նպատակը: Զեյնալյանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ օրենսդիր և գործադիր իշխանություններ, տասնամյակներ շարունակ ժողովուրդը պայքարել է ընտրություններից հետո և դրա ընթացքում, որ կարողանա հասնել Սահմանադրությամբ ամրագրված այն իրողությանը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն է ընտրություններով ձևավորում իշխանություն: «Եվ նախորդ տարվա ապրիլին ժողովրդին հաջողվեց դա իրականացնել, հարյուր հազարավոր քաղաքացիներ միախմբված, առանց նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու կարողացան իրականացնել հեղափոխություն՝ թավշյա, առանց բռնության: Եվ գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն նաև այն նպատակով, որ այսուհետև Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ քաղաքացին, և պետք է նշել Քաղաքացու տոնը»,- նշեց Զեյնալյանը:
Նա նաև ընդգծեց, որ գործադիր իշխանությունը անհրաժեշտ է համարում Քաղաքացու օրը չֆիքսել կոնկրետ օր, այլ նախատեսել արդեն իսկ ոչ աշխատանքային օր, որպեսզի ոչ աշխատանքային օրերն ավելացնելու խնդիր չառաջանա:
Նմանատիպ նյութեր
2111 դիտում
14:07 08-04-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու տոն նշելու մասին օրենքի նախագիծը
1952 դիտում
12:18 09-04-2019
Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը
1506 դիտում
15:11 21-03-2019
Կառավարությունը հաստատեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
685 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են