1804 դիտում
11:18 08-04-2019
ԱԳԼՃԿ-ներում գազը կիլոգրամներով կվաճառվի մայիսի 1-ից, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն. Բաբկեն Թունյան
ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել. դրա համար համապատասխան փոփոխություն պետք է կատարվի Հարկային Օրենսգրքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն տվեց նախագծին։ Նախագիծը այսօր քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, իսկ երկրորդ ընթերցումը լինելու է 24 ժամյա ռեժիմով։ Այսինքն, օրենքը, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ում վերջնական կընդունվի երեքշաբթի օրը, հետո կստորագրվի երկրի նախագահի կողմից։
Ժամկետի պահով. Ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2019 թվականի ապրիլի 1-ից, սակայն քանի որ տեխնիկապես դա արդեն անհնար էր, մեր կողմից առաջարկվել է ժամկետը փոխել՝ օրենքի պաշտոնական հրապարակման պահին հաջորդող ամսվա 1-ից։ Առաջարկն ընդունվել է։ Այսինքն, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, գազը կգ-ով կվաճառվի մայիսի 1-ից։
Ինչ վերաբերում է վերջին օրերին որոշ գազալցակայաններում գազի թանկացմանը, ապա դա այս փոփոխության հետ կապ չունի, եւ այդ խնդրով պետք է զբաղվեն Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը եւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»,-ասված է գրառման մեջ:
Նմանատիպ նյութեր
2759 դիտում
21:33 07-11-2021
Եթե դեմ չեք, 3-րդ դասարանի թվաբանությամբ ձեզ մի քիչ ծանրաբեռնեմ. Բաբկեն Թունյան
1189 դիտում
14:20 17-05-2024
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
6024 դիտում
19:36 27-01-2019
Բաբկեն Թունյան. Ծրարով աշխատավարձին կամ կաշառքին փոխարինել է պարգևավճարը
Այս բաժնից
595 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
889 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
574 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր