Առաջին անգամ հանցագործությունների թվի նվազում է արձանագրվել. Օսիպյանն արդյունավետ միջոցներ է սկսել կիրառել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այս տարի գրանցվել է հանցագործությունների բացահայտման քանակի աճ:
Հայտարարությունն ինքնին ուշագրավ էր, և թեմայի հետ կապած «Փաստ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Ոստիկանություն: Հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունը տրամադրել է վիճակագրություն առաջին եռամսյակում օպերատիվ-ծառայողական գործունեության նախնական արդյունքների մասին: Ըստ այդմ, իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, հունվար- փետրվար ամիսների հարաբերակցությամբ, ոստիկանությանը հաջողվել է կրճատել հանցագործությունների աճի տեմպը (2019թ. հունվար ամիս՝ 35,3%, փետրվար՝ 13,4%), իսկ մարտին առաջին անգամ արձանագրվել է հանցագործությունների թվի նվազում՝ 11,3%-ով կամ 288 դեպքով (2018թ. մարտին արձանագրվել է 2548 դեպք, 2019թ. մարտին՝ 2260 դեպք):
Հարկ է նշել, որ ըստ տրամադրված տեղեկատվության, բացահայտման արդյունավետությունը նույնպես կայուն աճում է: Եթե հունվարին այն կազմել էր 43,0%,փետրվարին՝ 44,6%, ապա մարտին 1,7%:
Հավելենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգում խոսում են, որ Օսիպյանը ոստիկանության օպերատիվ աշխատանքները կազմակերպելու բավականին արդյունավետ միջոցներ է սկսել կիրառել՝ սկսած հանցանք բացահայտող ծառայողներին խրախուսելուց մինչև կազմակերպչական բազմաթիվ այլ նորարարություններ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: