1350 դիտում
20:12 05-04-2019
Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի աշխատանքներին։ Ներկայացուցչական այս միջոցառումը, որն անցկացվում է ամեն տարի, նպատակ ունի նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հերթական նիստի քննարկմանն էին ներկայացվել տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների, տիեզերական և ռադիոէլեկտրական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր։
Նիստի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաջորդ սերնդի կապի համակարգերի, արհեստական բանականության, ռադիոէլեկտրոնիկայի, էլեկտրոնիկայի, արդյունաբերական իրերի ինտերնետ ուղղություններով համատեղ աշխատանքների խթանման ուղղությամբ: Կողմերը ողջունել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված հայ-ռուսական ներդրումային ֆոնդ նախաձեռնելու պայմանավորվածությունը՝ ընդգծելով այդ գործընթացում Եվրասիական զարգացման բանկի դերը:
Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միակ ցամաքային ճանապարհի՝ Վերին Լարսի թեմային, որի անխափան թողունակությունը անչափ կարևոր է մեր երկրի համար։ Ռուսական կողմը տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր:
Քննարկվել են նաև կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր, խոսվել է այդ ուղղությամբ իրականացվող արդյունավետ համագործակցության մասին։ Խոսվել է ավիացիայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներից։
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության 19-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
5578 դիտում
13:26 05-07-2016
Հայաստանի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին
Այս բաժնից
841 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1546 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)