3313 դիտում
15:22 04-04-2019
Մոսկվան կօգնի Ադրբեջանին եւ Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները. Զախարովա
Մոսկվան Բաքվին ու Երեւանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, որի տեքստը զետեղված Է ռուսական դիվանագիտական գերատեսչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին օժանդակելը դասված Է կարեւորագույն արտաքին քաղաքական գերակայությունների թվին: Այդ հանգամանքը առանձնակի կարեւորություն Է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում մեծ ուշադրությունը դրա արդյունքների նկատմամբ,- նշել Է դիվանագետը:- Սերտ փոխգործակցությամբ ենք աշխատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մյուս համանախագահ պետությունների հետ»:
Այս համատեքստում արծարծելով Երեւանում քաղաքական ղեկավարության փոխվելու վերաբերյալ հարցին, Զախարովան ընդգծել Է, որ դա «Հայաստանի ներքին գործն Է»: «Ղարաբաղյան կարգավորման խնդիրների շուրջ բանակցային գործընթացը շարունակվում Է: Կողմերը մտադրություն են դրսեւորում շարունակելու խաղաղ կարգավորման հասնելուն միտված աշխատանքը»,- հավելել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ այդ տրամադրվածությունն արձանագրվեց նաեւ անցյալ շաբաթ Վիեննայում Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ: «Ողջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Կողմերին անհրաժեշտ օժանդակություն ենք ցուցաբերելու, որպեզի իրագործենք այն գաղափարները, որոնց շուրջ ըմբռնում ձեռք բերվեց Ավստրիայի մայրաքաղաքում»,- հավաստիացրել Է դիվանագետը:
«Սակայն, ինչպես քանիցս ընդգծել են համանախագահ երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած Է դրանում ներքաշված կողմերի վրա: Դրա համար հիմք կա: Գլխավորը՝ քաղաքական կամք դրսեւորելն Է»,- հավելել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Նմանատիպ նյութեր
2907 դիտում
20:50 10-05-2019
Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կօգնի «լուծումներ» գտնել ԼՂ հարցում. ՌԴ ԱԳՆ
1033 դիտում
10:49 15-10-2023
Արմեն Պապիկյանը Վիեննայի Մխիթարյան Միաբանության եկեղեցում մասնակցել է Հայաստանին և Արցախին նվիրված աղոթքին
3117 դիտում
20:00 21-07-2016
Մոսկվան դատապարտում է Երևանում տեղի ունեցող իրադարձությունները․ Մարիա Զախարովա
Այս բաժնից
667 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
556 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
766 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am