211652_close_icon

2018 թվականի ապրիլյան հավաքների մասնակիցների իրավունքները կոպիտ խախտվել են, նրանց նկատմամբ կիրառվել են խիստ անհամաչափ վարչական միջոցներ ու անհիմն ձերբակալումներ. ՄԻՊ

views-count2140 դիտում article-date 22:26 03-04-2019
2018 թվականի ապրիլյան հավաքների մասնակիցների իրավունքները կոպիտ խախտվել են, նրանց նկատմամբ կիրառվել են խիստ անհամաչափ վարչական միջոցներ ու անհիմն ձերբակալումներ. [b]Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդում[/b] Ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար այնպիսի փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին: Հավաքների խաղաղ բնույթը մեծապես կանխեց իրականացվող քաղաքացիական անհնազանդության ընթացքում մասշտաբային բախումների ու բռնությունների վտանգը: Այս ամենն արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա աշխատանքն այդ օրերին արձանագրեց խախտումներ Ոստիկանության գործողություններում: Մասնավորապես, 1. Տեղի են ունեցել վարչական իրավախախտման վարույթում ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների (այդ թվում՝ փաստաբանի և բժշկի մատչելիություն, ղեկացնելու իրավունք և այլն) կոպիտ խախտումներ: Վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական համակարգում առկա են լուրջ խնդիրներ, որոնք ունեն սկզբունքային վերանայման կարիք: 2. Բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք Ոստիկանության բաժիններում պահվել են օրենքով նախատեսված ժամկետից ավելի, այսինքն՝ անօրինական: Սա երբեմն պատճառաբանվում էր Ոստիկանության կազմակերպական և մարդկային ռեսուրսների անբավարարությամբ, սակայն դա ոչ մի դեպքում չի կարող արդարացում լինել և պետք է բացառվի: 3. Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառված վարչաիրավական միջոցները, այդ թվում՝ վարչական ձերբակալումներն ու բերման ենթարկելը եղել են խիստ անհամաչափ: Իրականում դրանք պետք է ուղղված լինեին խաղաղ հավաքների ազատությանը չարդարացված որևէ միջամտություն բացառելուն, այլ ոչ թե պարզապես մարդկանց հավաքի վայրից մեկուսացնելուն: 4. Ոստիկանության բաժիններում անչափահասների նկատմամբ տարվող վարչական իրավախախտման վարույթի շրջանակներում տեղի են ունեցել նրանց իրավունքների կոպիտ խախտումներ, այդ թվում՝ նրանց նկատմամբ վերաբերմունքի ու նրանց ազատությունից զրկելու հարցերում հատուկ ընթացակարգերի բացակայության պատճառով: 5. Բազմաթիվ դեպքերով վարչական ձերբակալումը կիրառվել է քրեական գործով վարույթին պարզապես անձի ներգրավվածությունն ապահովելու ու դրանով իսկ բաժնում նրա գտնվելը երկարացնելու նպատակով: Սա խիստ անթույլատրելի մոտեցում է և պետք է բացառել որևէ դրսևորում: Այդ կերպ, փաստորեն, գործել է «վարչական ձերբակալում-վկայի կարգավիճակով անձին նախաքննության մարմնին ներկայացնել-քրեադատավարական ձերբակալում» մեխանիզմը՝ քրեադատավարական պահանջները շրջանցելու նպատակով:

Նմանատիպ նյութեր