1187 դիտում
21:46 01-04-2019
Գերմանիայում ՀՀ դեսպան Սմբատյանը այցելել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
Մարտի 30-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ցուխաու համայնք: Վերջինս 2017թ.-ից գործընկերություն է հաստատել ՀՀ Գետափ համայնքի հետ՝ այդպիսով դառնալով հայ-գերմանական համայնքային համագործակցության առաջին օրինակը: Այս օրերին Ցուխաուում է գտնվում նաև Գլաձոր (Գետափը ներառվել է խոշորացումից հետո) համայնքի պատվիրակությունը:
Ընդունելության ընթացքում Ցուխաու համայնքի ղեկավար դր. Յորն Վայներթը (Jörn Weinert), ողջունելով դեսպանին, գոհունակությամբ ընդգծեց երկու տարի առաջ համայնքների միջև հաստատված գործընկերությունից հետո հարաբերությունների ակտիվ և դինամիկ զարգացումը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դեսպան Սմբատյանը, ով անդրադարձավ հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությանը՝ ընդգծելով, որ ցանկացած ծրագիր կարող է մնալ թղթի վրա, եթե չլինեն այն կյանքի կոչել ցանկացող ակտիվ գործիչներ: Ուստի, դեսպանը բարձր գնահատեց Յորն Վայներթի և Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանի երկկողմ ներդրումն այս հարցում:
Ելույթներ ունեցան նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի հարցերով պետքարտուղար դր. Գուննար Շելլենբերգերը (Gunnar Schellenberger), Բունդեսթագի՝ այդ ընտրատարածքի պատգամավոր Թինո Զորգեն (Tino Sorge), Մարտին Լյութերի անվան Հալլեի համալսարանի պրոֆեսոր դր. Հանս-Յոախիմ Սոլմսը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր դր. Հարություն Ճանճապանյանը:
Նմանատիպ նյութեր
2193 դիտում
17:00 27-06-2018
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
1405 դիտում
23:12 01-10-2015
Դեսպան Սմբատյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
1483 դիտում
15:54 01-10-2015
Դեսպան Սմբատյանի աշխատանքային այցը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
Այս բաժնից
772 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
583 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1138 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ