82114 դիտում
18:12 28-03-2019
Արտակարգ դեպք Լոռու մարզում. ոստիկանները կանխել են Մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի մոր ինքնահրկիզման փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Կեսօրին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին նկար է եղել : Մոտենալով կնոջը, ոստիկանւթյան ծառայողները նկատել են նրա մոտ նաև ապակե տարա և լուցկի:
Տեղում պարզվել է, որ կինը Մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի մայրն է, ով հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, հակառակ դեպքում սպառնացել է ինքնահրկիզվել:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանի բանակցությունների արդյունքում կինը չի դիմել այդ ծայրահեղ քայլին:
Իրավիճակի մասին տեղեկանալով, Լոռու մարզպետը մոտեցել է նրանց, այնուհետև բարձրացել է մարզպետի աշխատասենյակ՝ տեղում ծանոթանալու, թե ինչն է եղել պատճառը, որ կինը փորձել է դիմել այդ քայլին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+