19824 դիտում
09:39 28-03-2019
Վարչապետի լվացքի մեքենան պատահական չէր ընտրված․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ համայն հայությունը, և ոչ միայն, տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկով ձեռք բերված լվացքի մեքենա ունի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ վարկ ստանալու հնարավորություն չունի, քանի որ հաշիվների վրա դրված կալանք ունի։
Այս սրտաճմլիկ պատմությունը կլիներ կարեկցանքի արժանի, եթե չլիներ այդքան ծիծաղելի, իսկ ծիծաղելի լինելով՝ չլիներ այդքան ողբերգական։ Ազգային ժողովի ամբիոնն այլևս դարձել է էժանագին պոպուլիզմի տարածման հարթակ, իսկ դա ամենալավն իրականացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա մոտիվներն ակնհայտ են այնքան, որքան վարկով ձեռք բերված լվացքի մեքենայի պատմության հորինվածությունը։
Թավշյա հեղափոխությունն իրականացրել են ՀՀ շարքային, ըստ Նիկոլ Փաշինյանի վարկածի, ոչ միայն շարքային, այլև հպարտ քաղաքացիները։ Բայց հեղափոխության արդյունքները հասանելի են միայն քիչ թվով անհատների, որոնք հպարտ են նույնքան, որքան շարքայինները, սակայն ընտրյալ են այնքանով, որքանով քայլել են Նիկոլ Փաշինյանի հետ։
Ահա հենց նրանց համար է թավշյա հեղափոխությունը եղել այդքան բարեբաստիկ։ Բայց հպարտ քաղաքացիները կամ նրանց մի մասը նաև մտածող քաղաքացիներ են ու տեսնելով այդ ամենը, մտածում են, մտածելով՝ եզրահանգումներ են անում, եզրահանգումներ անելով՝ հասկանում են, որ թավշյա հեղափոխությունն իրենց հետ ամենևին կապ չունի։
Այդքանը հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը, դրա համար Ազգային ժողովի ամբիոնից պատմում է իր՝ հասարակ քաղաքացի լինելու մասին պատմություններ, որոնք արժանահավատ են այնքան, որքան ուղղաթիռի՝ պարտադիր թռիչքներ իրականացնելու անհրաժեշտության մասին հորինվածքը։
Ինչ վերաբերում է լվացքի մեքենային, ապա այն, թերևս, պատահական չէր ընտրված, այլ խորհրդանշում էր նման պատմություններով քաղաքացիների ուղեղները լվանալու՝ վարչապետի ենթագիտակցական ցանկությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2395 դիտում
21:01 15-10-2023
Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում դրոշ բարձրացնելու համար ընտրված օրը պատահական չէր․ Վարուժան Գեղամյան
3501 դիտում
10:38 30-06-2018
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարարի հետ պատահական և պլանային չէր. Վալեր Կարբալևիչ․ «168 ժամ»
5020 դիտում
18:00 17-06-2015
Չինաստանում հայրը լվացքի մեքենայի մեջ է մտցրել երեխային և պատահական միացրել. տեսանյութ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան