3504 դիտում
10:38 30-06-2018
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարարի հետ պատահական և պլանային չէր. Վալեր Կարբալևիչ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարարի հետ պատահական և պլանային չէր»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Բելառուսի ԱԳ նախարարի բանակցություններին: Վալեր Կարբալևիչի խոսքով՝ սա առաջին անգամը չէ, որ Բելառուսի ղեկավարությունը շփումներ է ունենում ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների հետ, ինչը բնական է, քանի որ Մինսկն այն վայրն է, որտեղ ձևավորվել է այս խումբը, և այն վայրն է լինելու, որտեղ, ամենայն հավանականությամբ, իր աշխատանքը կավարտի ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում: Սակայն, ըստ քաղաքագետի, սա պատահական և պլանային հանդիպում չէր: «Բելառուսը, առաջնորդվելով իր բիզնես շահերով, առաջին անգամ ծանր զինատեսակներ վաճառեց Ադրբեջանին:
Սա շատ քննարկվեց տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Այս զինատեսակները կարևոր խաղաքարտ դարձան Ադրբեջանի ղարաբաղյան քաղաքականության ներկա փուլում, քանի որ ադրբեջանական կողմը դրա ձեռքբերմամբ փորձեց հավելյալ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների նկատմամբ: Բացի ներկա փուլից, իրական մարտական գործողությունների ժամանակ այդ համակարգերը բավական լուրջ գործոն կարող են դառնալ, ինչը չէր կարող չմտահոգել համանախագահներին և հայկական կողմին: Կարծում եմ՝ այս հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել է հետևյալ հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար նման զենք վաճառել Ադրբեջանին, հետագա ի՞նչ ծրագրեր կարող է ունենալ Բելառուսը, սա զենքի վաճառքի եզակի դե՞պք է, թե՞ շարունակություն է ունենալու»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
19824 դիտում
09:39 28-03-2019
Վարչապետի լվացքի մեքենան պատահական չէր ընտրված․ «168 ժամ»
1342 դիտում
10:59 12-03-2019
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում նորություն չկար․ ռուս քաղաքագետ․ «168 ժամ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան