211652_close_icon
views-count34091 դիտում article-date 13:48 25-03-2019

Արտակարգ դեպք Երևանում. 44-ամյա անհատ ձեռներեցն ատրճանակը մաքրելու ժամանակ անզգուշությամբ կրակելու հետևանքով վիրավորվել է. Էրեբունու բժիշկները փրկել են նրա կյանքը

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունք-թաթային հոդի շրջանի միջային պճեղի շրջան կույր ծակած վերք, մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի և հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ավան-Առինջ թաղամաս բնակիչ՝ 44-ամյա Կարեն Ղարիբյանն է։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է ու վիրավորի կյանքին վտանգ այլևս չի սպառնում, Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողերը պարզել են, որ Կ. Ղարիբյանը վնասվածքը ստացել է իրենց շենքին հարակից իրեն պատկանող ավտոտնակում օդամղիչ ատրճանակը մաքրելու ժամանակ, և դա տեղի է ունեցել անզգուշությամբ կրակելու հետևանքով։ Փաստի առթիվ Նոր Նորքի բաժնի հետաքնչական բաժանմունքում նյութեր են նախապարաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ղարիբյանն անհատ ձեռներեց է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր