3806 դիտում
22:21 23-03-2019
Nike-ը վճարելու է «Բարսելոնայում» դե Յոնգի աշխատավարձի մեծ մասը՝ Ֆրենկի անունի համար
Nike ընկերությունը զգալի դերակատարում է ունեցել «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տեղափոխության մեջ «Բարսելոնա», ոչ թե՝ ՊՍԺ:
Կատալոնացիները 21-ամյա հոլանդացուն ձեռք էին բերել 75 մլն եվրոյով, գումարած՝ 11 մլն եվրո պարգևավճարների տեսքով: Նա նոր թիմին կմիանա ամռանը:
Ամերիկյան ընկերությունը, որը հովանավորում է «Բարսելոնային» և դե Յոնգին, վճարելու է ֆուտբոլիստի աշխատավարձի զգալի մասը:
Դե Յոնգը պատմել էր, որ Nike-ը ցանկանում է, որպեսզի ինքը «Բարսելոնայում» խաղա «Ֆրենկի» անվանմամբ մարզաշապիկով: Դա արվում է մարկեթինգային նպատակներով: Ընկերության ղեկավարների կարծիքով, երբ դե Յոնգը խաղա «Բարսելոնայում», շահույթը կգերազանցի ներդրումները:
Nike-ը «Բարսելոնան» համագործակցում են 1998 թվականից: 2016-ին նրանք երկարաձգեցին պայմանագիրը մինչև 2028 թվականը: Կատալոնական ակումբը հովանավորից ստանում է տարեկան 105 մլն եվրո, որը որոշակի պայմանների իրագործման դեպքում կարող է հասնել մինչև 160 մլն եվրոյի:
Նմանատիպ նյութեր
2213 դիտում
23:46 07-02-2019
Nike-ը ցանկանում է, որպեսզի դե Յոնգը «Բարսելոնայում» խաղա «Ֆրենկի» անունով մարզաշապիկով
1237 դիտում
17:57 07-08-2014
«Մանչեսթեր Յունայթեդ». 10 մլն եվրո դե Յոնգի համար
2236 դիտում
16:59 11-02-2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ
Այս բաժնից
2497 դիտում
22:12 14-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
2830 դիտում
12:50 14-01-2025
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին
2716 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները