211652_close_icon
views-count1033 դիտում article-date 17:57 07-08-2014

«Մանչեսթեր Յունայթեդ». 10 մլն եվրո դե Յոնգի համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Հոլանդիայի հավաքականի և «Միլան»-ի կիսապաշտպան Նայջել դե Յոնգին ձեռք բերելու համար 10 մլն եվրո է առաջարկել, հայտնում է Goal.com-ը: Մանկունիանցիների գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը երեքշաբթի օրը Լոնդոնում հանդիպել է խաղացողի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ բանակցությունները հաջող են ընթացել, քանի որ դե Յոնգը նույնպես ցանկանում է իր կարիերան շարունակել «կարմիր սատանաների» կազմում: Դե Յոնգին անգլիական թիմի կազմում ցանկանում է տեսնել Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

Նմանատիպ նյութեր