4447 դիտում
12:13 23-03-2019
«Սոս Սարգսյանի հիշատակը աղբի մեջ չենք հարգում». վարչապետը Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունից առաջ անձամբ հավաքեց շրջակայքի աղբը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Սակայն միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով, որ թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբ կա, հայտարարել է, որ նման պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը։
Ն. Փաշինյանն անձամբ սկսել է հավաքել աղբը։ Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:
«Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակը աղբի մեջ չենք հարգում, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հավելել է. որ հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն. «Եթե քաղաքացու ինքնազգացողությունը չի փոխվել իմ այնտեղ գտնվելը զրո իմաստ ունի: Դարպասի հետեւը ծխուկների շերտ է, բոլորին տուգանե՞նք՝ ի՞նչ անենք։ Հիմա այնպես չլինի, որ քաղաքացիներին դատափետում ենք, բայց այսպես տխուր է»։
Նմանատիպ նյութեր
2132 դիտում
22:46 05-04-2019
Լիբանանում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել են Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական խմբին
Այս բաժնից
2218 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
673 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
622 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի