211652_close_icon
views-count3626 դիտում article-date 12:22 21-03-2019

«Յուվենտուսը» ամռանը ԱՄՆ չի մեկնի Ռոնալդուի պատճառով. վերջինիս կարող են ձերբակալել

«Յուվենտուսը» ամռանը նախամրցաշրջանային փուլը կանցկացնի ոչ թե ԱՄՆ-ում, այլ՝ Ասիայում: Ամերիկայում մրցաշարի կազմակերպիչները որոշել են այն անցկացնել առանց «Յուվենտուսի», քանի որ չեն բացառում, որ իտալական թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարող են ձերբակալել բռնաբարության գործով ընթացող հետաքննության շրջանակներում: Թուրինյան ակումբը Relevent Sports ընկերության կողմից կազմակերպվող Չեմպիոնների միջազգային գավաթի մրցաշարին մասնակցելու բազմամյա համաձայնագիր ունի: Սպասվում է, որ «Յուվենտուսը» իր հանդիպումները կանցկացնի Չինաստանում և Սինգապուրում՝ «Տոտենհեմի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հիշեցնենք, որ ամերիկյան մոդել Քեթրին Մայորգան հայտարարել էր, որ Ռոնալդուն իրեն 2009թ. հունիսին բռնաբարել է Լաս-Վեգասում: 2010 թվականին Մայորգան ֆուտբոլիստի փաստաբանների հետ միջադեպը չհրապարակելու համաձայնագիր էր կնքել, որի դիմաց ստացել էր 375 հազ. դոլար: 2018թ. Մայորգան դեպքի մասին մանրամասն հրապարակավ պատմել էր, սեպտեմբերին ոստիկանությունը գործը վերսկսել էր:

Նմանատիպ նյութեր