98019 դիտում
23:39 19-03-2019
Հերթական դանակահարությունը Երևանում. «Կարմիր բերետներ»-ն ու քաղաքացիները դեմքի մասում դանակի հարված ստացած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց. բժիշկների շնորհիվ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաննեում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ դեմքի մասում սուր-կտրող առարկայից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի, բաժանմունքի պետի տեղակալ Մերուժան Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ ավագ հետաքննիչ Սուրեն Աբովյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ Ալեք Մանուկյան 15 հասցեում, զննություն էին կատարում, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները՝ վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին քաղաքացիների օգնությամբ տեղում ծառայություն կատարող ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի աշխատակիցները Կարմիր բերետների հետ վիրավորին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15613 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35876 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց