211652_close_icon
views-count1571 դիտում article-date 12:02 19-03-2019

Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենին

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ գործադիր տնօրեն Սյուրկանի Կասիմի գլխավորությամբ։ Ինչպես հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախարարության և ԱԶԲ-ի միջև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ևս գործակցության խորացման կարևորությունը։ Նախարարը ԱԶԲ գործադիր տնօրենին մանրամասն ներկայացրել է թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որի հիմքի վրա ակնհայտ են ոլորտի առաջընթացի միտումները։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը թվային կամուրջ կարող է հանդիսանալ Եվրոպայի և Մաքսային միության միջև։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու ծրագրին, գիտահետազոտական և տեխնոլոգիական ձեռքբերումները տնտեսության մեջ ներդնելու մեխանիզմներին: Քննարկվել են բանկի հետ համագործակցության մի շարք տարբերակներ, այդ թվում՝ տեխնոլոգիական ամենաառաջատար ուղղություններով Հայաստանում պիլոտային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Սյուրկանի Կասիմն ընդգծել է բանկի հետաքրքրվածությունը Հայաստանում ակնհայտորեն առաջընթաց գրանցող այս ոլորտի նկատմամբ, պատրաստակամություն հայտնել շուկայի ուսումնասիրություն իրականացնելուց հետո համապատասխան քայլեր ձեռնարկել գործակցությունն ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության և բանկի ներկայացուցիչների կողմից առաջիկա համագործակցության հնարավորությունները մանրակրկիտ քննարկելուց հետո դրանց վերաբերյալ ներկայացնել կոնկրետ առաջարկներ։

Նմանատիպ նյութեր