3220 դիտում
20:55 18-03-2019
«Մարտի 23-ին միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը». Հայկ Մարության
«Սա մեր քաղաքի սիրտն է, և մենք պետք է մեր քաղաքի սիրտը գեղեցկացնենք, պետք է բարեկարգենք, կանաչապատենք, որպեսզի և մեր համաքաղաքացիները, և մեր քաղաքի հյուրերը վայելեն մշակութային այդ մթնոլորտը»,- աշխատանքային հերթական խորհդակցության ժամանակ նշել է քաղաքապետը:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Քաղաքապետ Մարությանը կոչ է արել բոլորին միանալ Երևանի մաքրման ու կանաչապատման աշխատանքներին:
«Ես իմ ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու՝ մեր քաղաքը մաքրելու համար: Ուզում եմ նաև դիմել և խնդրել մեր բնակիչներին, որպեսզի նրանք ևս միանան մեզ: Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի միասին այդ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ գործ անենք: Միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը: Ես հույս ունեմ՝ մի քանի անգամ այսպիսի շաբաթօրյակների կազմակերպումից հետո քաղաքը կմաքրվի, նաև հետո շատ մեծ հույսեր ունեմ, որ այնպես կպահենք մեզ ու մեր քաղաքը, որ այսպիսի շաբաթօրյակների կարիք այլևս չլինի»,- ընգծել է Հայկ Մարությանը:
Համաքաղաքային շաբաթօրյակը քաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով: Բոլոր վարչական շրջաններում կգործեն հատուկ հեռախոսահամարներ: Քաղաքի մաքրությանը միացած բնակիչները կոնկրետ հասցեներն իմանալու և գործիքների ձեռքբերման համար կարող են զանգահարել նշված հեռախոսահամարներով:
Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ մարտի 13-ից Երևանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրը: Անցած երեք օրերի ընթացքում հավաքել են 9 շուն: Ընթացքում աշխատանքի ծավալները կավելանան: Քաղաքապետարանի «Թեժ գծով» ստացված բոլոր հասցեները տրամադրվում են ՀՈԱԿ-ին, և ըստ ռիսկայնության աստիճանի հերթագրվում ու կատարվում են աշխատանքները:
«Ծանոթ մարդիկ ինձ արդեն ասել են, որ տեսել են այդ շներին, և ինչն է հետաքրքիր, որ անգամ երեխաներն առանց վախենալու կարողանում են մոտենալ և սիրել՝ հավատացած լինելով, որ իրենք վտանգ չեն ներկայացնում: Սա շատ լավ սկիզբ է, և հուսով եմ, որ ամեն ինչ շատ արագ տեմպերով առաջ կգնա»,- նշել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
12:20 11-10-2020
Այսօր Էրեբունի-Երևանի օրն է. քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին. Հայկ Մարության
Այս բաժնից
889 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
811 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին