Մարդիկ սկսելու են ավելի վատ ապրել ու փողոց դուրս գալով՝ քշելու - տանելու են Նիկոլին. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը գրում է. Առանց մեղքն ապացուցելու մեղադրյալի գույքը բռնագանձելու մեթոդը իրականում Նիկոլի ձեռքում քաղաքական գործիք է լինելու՝ իր քաղաքական հակառակորդներին լռեցնելու և չերևացող շանտաժի միջոցով քաղաքական այլակարծությունը լռեցնելու համար, բայց այստեղ կա մի կարևոր բայց, նման գործիքի կիրառումը Հայաստանը դարձնելու է խոշոր ներդրողների համար անհրապույր երկիր և այլևս երբեք չի զարգանալու, որի արդյունքում մարդիկ սկսելու են ավելի վատ ապրել ու փողոց դուրս գալով՝ քշելու -տանելու են Նիկոլին՝ մեր պետությունը էլ ավելի անորոշ ուղու վրա դնելով…
Մեր պետականությունը վտանգված է…