3667 դիտում
15:21 13-03-2019
Բեռլինում տեղի է ունեցել Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գերմանաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելյանը մարտի 3-ին Բեռլինի Կայզեր-Վիլհելմ-Գեդեխթնիս եկեղեցում իր «Կռունկ և պոետի սերը» ծրագրով հանդես եկավ Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված մենահամերգով։ Համերգի նախաձեռնողը, կազմակերպիչն ու ֆինանսավորողը Մասիս Առաքելյանն էր։
Սա հայ-գերմանական երաժշտության համերգ էր հայ և գերմանացի երաժիշտներից կազմված քառյակի մասնակցությամբ՝ Դիթլինդ-Մարիա Շթռոփալ (դաշնամուր), Դավիթ Խաչատրյան (ջութակ), Միքայել Հախնազարյան (թավջութակ), Մասիս Առաքելյան (տենոր և կոմպոզիցիա):
Համերգում ներկայացվեցին նաև ձայնասկավառակի բազմաթիվ երգերի համար արվեստագետի կողմից ջութակի և թավջութակի համար գրված և որպես քառյակ մշակված ստեղծագործություններ։
Արևմտյան Բեռլինի ամենահայտնի եկեղեցու պատմության մեջ, ի շնորհիվ Մասիս Առաքելյանի, առաջին անգամ հայ և գերմանական գեղարվեստական երգերը փոփոխելով և նրբորեն միմյանց մեջ հոսելով, ցուցադրեցին իրենց նմանություններն ու նույն նյութը տարբեր ուղիներով ներկայացնելու արվեստը։ Այս աշխատանքը հատկանշական էր նրանով, որ արվեստագետն իր կողմից, որպես գեղարվեստական երգ մշակված, Կոմիտասի, Գրիգոր Թալյանի և իր ստեղծագործությունները կողք-կողքի ներկայացրեց գերմանացի հայտնի կոմպոզիտոր և գերմանական գեղարվեստական երգի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Շումանի ստեղծագործությունների հետ։
Գերմանացի և այլ ազգերի հյուրերի արձագանքը չափազանց դրական էր։ Հայ և գերմանական երաժշտության համադրումն ու համեմատումը, որպես նոր աշխատանք, հետաքրքրել և հիացրել էր պահանջկոտ հանդիսատեսին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3753 դիտում
22:55 26-10-2018
Ուժգորոդում կայացել է Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»