2017 թ. համեմատ իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին երկու տարիներին նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառայությունները ավելի մատչելի են:
Փոխարենը 76.7 տոկոսով ավելացել է Թուրքիայից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը. սա տոկոսային առումով միգուցե մեծ թվա, բայց բացարձակ թվով քիչ քանակի մասին է խոսքը:
Նկատենք, որ Ռուսաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների քանակը ևս աճել է 20.5 տոկոսով: Ավելացել է նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը»,-գրում է թերթը։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]