3618 դիտում
10:35 07-08-2020
Նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ՀՀ-ում ծնվածների թիվը պակասել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Ըստ այդմ` անցած տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 15 հազար 893 ծնված:
Նշենք, որ 2018 թվականից սկսած` ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2018 թվականի հունվար-հունիսին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 261, 2019-ի հունվար-հունիսին` 16 հազար 21, իսկ, ահա, այս տարվա վեց ամիսներին` 15 հազար 893:
Ըստ Վիճակագրական կոմիտեի` այս տարվա հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվն է ավելացել: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 14 հազար 417 դեպք:
Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-հունիսին մահացածների թիվը կազմել է 13 հազար 724, իսկ 2018-ին արձանագրվել է մահվան 13 հազար 218 դեպք: Մյուս կողմից` հանրապետությունում 2020 թ. հունվար-հունիսին գրանցված 1000 ամուսնություններից արձանագրվել է ամուսնալուծության 284 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արձանագրված 242 դեպքի համեմատ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում»։
Նմանատիպ նյութեր
1914 դիտում
10:18 07-04-2022
Հայաստանում ծնվածների թիվը պակասել է. ամուսնալուծություններ ավելացել են․ «Ժողովուրդ»
1376 դիտում
15:12 25-08-2022
Հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 13.1%
Այս բաժնից
1069 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1693 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»