211652_close_icon
views-count4817 դիտում article-date 00:10 06-03-2019

«Զենիթի» նախագահը մեկնաբանել է Մխիթարյանի հանդեպ հետաքրքրությունը

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» նախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թեկնածությունը կարող է հետաքրքրել թիմին, բայց դա մոտ ժամանակների հարց չէ: Ավելի վաղ Մեդվեդևը Մոսկվայում հայտարարել էր, որ «Զենիթը» շահագրգռված է Մխիթարյանին հրավիրելու մեջ: 30-ամյա հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ԱՊԼ-ում «Արսենալի» կազմում 18 խաղում 6 գոլի հեղինակ է դարձել: «Մոսկվայում հայ-ռուսական հանդիպում էր տեղի ունենում, որտեղ էլ հիշատակվել էր Մխիթարյանի ազգանունը որպես ֆուտբոլիստ, որը տեսականորեն կարող է մեզ հետաքրքրել: Սակայն նա «Արսենալի» հետ գործող պայմանագիր ունի, դա պետք է հաշվի առնել: Դա մոտակա ժամանակների հարց չէ կամ հաջորդ տրանսֆերային պատուհանի», ասել է Մեդվեդևը:

Նմանատիպ նյութեր