Դավիթ Տոնոյանը մարտի 1-ի իրադարձություններում զինված ուժերի ներկա լինելու իրավաչափությունը որոշելու հարցը վերապահում է դատարանին
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկա լինելու իրավաչափության հարցը պետք է որոշի դատարանը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ընդգծեց, որ մարտի 1-ի դեպքերից առաջ կամ դեպքերից հետո արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են երկրի զինված ուժերը:
«Մարտիմեկյան դեպքերին զինված ուժերի ներկա լինելու իրավաչափությունը հաստատվելու է դատարանով»,- ասաց պաշտպանության նախարարը: