211652_close_icon
views-count2969 դիտում article-date 21:43 04-03-2019

Տրանսպորտի նախարարությունը օպերատիվ արձագանքել է ֆեյսբուքյան էջին ստացված նամակին

Հանգստյան օրերին մի խումբ քաղաքացիներ նախարարության ֆեյսբուքյան էջին ահազանգել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալին - Լանջիկ հատվածում ավտոճանապարհի վատ վիճակի վերաբերյալ։ Երկուշաբթի առավոտյան քաղաքացիների ահազանգը ներկայացվել է նախարար Հակոբ Արշակյանին: Տեղամասում շինարարական աշխատանքներ իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությանը հանձնարարվել է սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել ճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Հանձնարարականից ժամեր անց շինընկերությունը, որպես խնդրի ժամանակավոր լուծում, սկսել է կոպճապատման աշխատանքները: Գարնանը՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, նշված ճանապարհահատվածում կկատարվեն նաև ասֆալտապատման որոշակի աշխատանքներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր