13921 դիտում
22:49 02-03-2019
Արտակարգ դեպք Երևանում. ՌԴ քաղաքացին իր տան գողության մեջ մեղադրում է ֆիլիպինցուն. վերջինիս ու ընկերոջը թարգմանիչ չգտնելու պատճառով բաց են թողել
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ մարտի 1-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:
Ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ Օլեսյա Մելնիկովան և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:20-ից մինչև 15:10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալու գործադրմամբ, իր բնակարանի դուռը բացել են և մտնելով ներս, այնտեղից գողացել ՌԴ 10 հազ. ռուբլի և բիժուտերիայի մատանի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, դիմումատուն ոստիկաններին հայտնել է, որ նշված գողության մեջ ինքը կասկածում է բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող ոմն Ջեֆին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Ջեֆը հանդիսանում է Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Ջեֆ Բելտրանը, որին նույն օրը՝ երեկոյան 20:30-ին, Սայաթ-նովա պողոտայի 15 շենքից, իր ընկերոջ՝ Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Մերիլին Ափրոդայի հետ ներկայացրել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, թարգմանիչ չլինելու պատճառով հետաքննիչը հնարավորություն չի ունեցել ֆիլիպինցիներից բացատրություն վերցնել, որից հետո նրանց բաց են թողել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
18:42 19-02-2014
Դանակահարողի վկայությամբ` դանակահարությունը ընդհանուր լեզու չգտնելու արդյունք էր
6287 դիտում
11:17 12-02-2018
Արամ Աթեշյանը եկեղեցուց դուրս է հանել իրեն բոյկոտող պոլսահայ կնոջը. վերջինիս ձերբակալել են, հետո բաց թողել
Այս բաժնից
9630 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին