2571 դիտում
23:40 01-03-2019
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի. կան կուտակված ավտոմեքենաներ
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (կան կուտակված ավտոմեքենաներ) փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Կարմիրի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-երին, Սպիտակի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում բուք է:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]
Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա