6389 դիտում
17:31 28-02-2019
Կարսում քանդվածը Չարենցի տունը չէ, ահազանգը կեղծ է. Հովիկ Չարխչյան. armlur.am
Արեւմտյան Հայաստան տուրեր կազմակերպող տուրիստական կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռեւս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։
Այս մասին հայտնում է [url=https://armlur.am/882302/?fbclid=IwAR0kqHWsTM0aMAt_9hiRsx-AeFzY3221AFdscVsBcF9x7A050a62q6a-eJE]armlur.am[/url]-ը՝ հղում անելով ermenihaber կայքին։
Նաեւ նշվում է, որ ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքեւի հատվածում գտնվող այդ շինություն՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին։
«Տան քանդման հետ կապված այլ մանրամասները դեռեւս ճշտվում են»,-ասված է հայտարարության մեջ։ Պարզվում է, սակայն, որ ինտենսիվորեն տարածվող այս տեղեկատվությունը հավաստի չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գրականագետ, չարենցագետ Հովիկ Չարխչյանը հավաստիացրեց, որ քանդված տունը Չարենցինը երբեք չի եղել:
«Տարիներ շարունակ հատկապես հայկական տուրիստական գործակալությունները շահարկել են այդ փաստը այցելուներին հրապուրելու համար: Չարենցասերները գնացել, խնկարկել են այդ վայրում, մոմեր են վառել, բանաստեղծություններ են կարդացել՝ չիմանալով, որ այդ տունը երբեք Չարենցին կամ նրա ընտանիքին չի պատկանել
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armlur.am/882302/?fbclid=IwAR0kqHWsTM0aMAt_9hiRsx-AeFzY3221AFdscVsBcF9x7A050a62q6a-eJE]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4463 դիտում
11:56 28-02-2019
Թուրք ազգայնական քաղաքապետը Կարսում քանդել է Չարենցի տունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. NEWS.am
2362 դիտում
23:45 19-06-2022
Մինասը՝ իր հոր մասին. Հովիկ Չարխչյան
Այս բաժնից
2152 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1342 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
988 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ