2549 դիտում
15:56 27-02-2019
Արցախի ԱԺ խմբակցությունների և անկախ պատգամավորների հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ
Երեսունմեկ տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվեց հայ բնակչության կոտորած և բռնի տեղահանություն: Միայն ազգային պատկանելիության համար դաժանաբար սպանվեցին հարյուրավոր և բռնությամբ տեղահանվեցին հազարավոր հայեր, մեծամասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր:
Ցեղասպանության ալիքը տարածվեց Գանձակում, Բաքվում, Հյուսիսային Արցախի և Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերում: Հայ փոքրամասնության դեմ 1988-1990թթ. հետևողականորեն և նույն ձեռագրով կրկնվող հանցագործությունները Բաքվի իշխանությունների համար վերածվեցին պաշտոնական քաղաքականության՝ բնաջնջման իրական սպառնալիք դառնալով Ադրբեջանի բնիկ հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի հայության համար: Հենց ազգային արժանապատվության և ոտնահարված իրավունքների վերականգնման, ինքնության պահպանմանն էր ուղղված համաժողովրդական ազատագրական շարժումը, որն այդ նույն օրերին թափ էր առնում Արցախում:
Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան կոտորածին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակին և դատապարտելով խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները և անկախ պատգամավորները.
պնդում են, որ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական ակտերի անպատժելիությունը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների և Արցախի ժողովրդի դեմ պատերազմների,
վերահաստատում են հանձնառությունը՝ բռնությունների և տեղահանման ենթարկված ադրբեջանահայության իրավունքների վերականգնման հարցում,
հորդորում են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը,
կոչ են անում, որպեսզի Ադրբեջանն առերեսվի սեփական անցյալին, հրաժարվի պատերազմական հռետորաբանությունից ու դադարեցնի ցայսօր շարունակվող հայատյացության պետական քաղաքականությունը:
Նմանատիպ նյութեր
4992 դիտում
15:00 28-02-2018
Արցախի Հանրապետության ԱԺ-ի հայտարարությունը՝ Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ
Այս բաժնից
1081 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
913 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1195 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild