211652_close_icon

ՀՅԴ-ն իր վրա է վերցնում Սփյուռքի նախարարության գործառույթները. «Ժամանակ»

views-count1874 դիտում article-date 10:25 27-02-2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը, հայտնվելով ընդդիմության կարգավիճակում, որոշել է ցույց տալ, որ ինքը կարող է իր վրա վերցնել այն գործառույթները, որոնք նախկինում իրականացնում էր Սփյուռքի նախարարությունը: Մասնավորապես ՀՅԴ-ն պատրաստվում է Բեյրութում կազմակերպել հայ լրագրողների համաժողով, որը նախկինում կազմակերպում էր Սփյուռքի նախարարությունը: Վերջերս այդ ծրագրի շրջանակում Բեյրութ են այցելել Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը և «Նոյյան տապան» լրատվական գործակալության խմբագիր Տիգրան Հարությունյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր