2516 դիտում
10:17 23-02-2019
Հետընտրական կրքերը Ակունքում չեն հանդարտվել. քվեաթերթիկի վրա արյան հետքեր են հայտնաբերվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հետընտրական կրքերը չեն հանդարտվել: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին այնտեղ տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ:
Պարտված թեկնածուն՝ Նորիկ Հայրապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ձայների վերահաշվարկի արդյունքում ուշագրավ փաստեր են բացահայտվել. քվեաթերթիկներից երկուսի վրա արյան հետքեր են եղել:
«Կային երկու հոգի, որոնք գտնվում էին ՌԴ-ում, բայց իրենց դիմաց ստորագրություն կար»,- ասել է նա:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատել է. «Արյան երկու հավասար կաթիլներով թերթիկ էր։ Տեղական ընտրական հանձնաժողովը ասել է, ինքն էլ ընդունել է, որ ուղղորդում կա։ Ինքը բողոքել է, մենք էլ խախտումները բացահայտել ենք։ ՌԴ-ում գտնվող անձանց մասով էլ ասեմ, որ մարդիկ շփոթվել, սխալ են ստորագրել ուղղակի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
134297 դիտում
18:58 27-11-2017
Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվել. հրկիզել են գյուղապետի քեռու տղայի Mercedes-ը
7677 դիտում
10:03 15-01-2019
131 կողմ, 1 անվավեր․ ինչ է նշվել միակ անվավեր քվեաթերթիկի վրա․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2044 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան