211652_close_icon
views-count134249 դիտում article-date 18:58 27-11-2017

Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվել. հրկիզել են գյուղապետի քեռու տղայի Mercedes-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նորատոս գյուղում հրկիզել են 39-ամյա Ամուր Ասոյանին պատկանող Mercedes մակնիշի 34 AR 591 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենան կայանված է եղել Ա. Ասոյանի տան մոտ, իսկ փաստի առթիվ Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ասոյանը Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քեռու տղան է։ Կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրկիզումը կապ ունի աղմկահարույց մեկ այլ սպանության հետ, երբ Նորատուսի գյուղապետի եղբոր տղան Գավառում սպանել էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալի տղային։ Վերջինս էլ մոտ ազգակցական կապի մեջ էր հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Ալիկ և Արա Բանդուրյանների հետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր